Մոսկվայում ավարտվել է Հայաստանի քաղաքացու` ժամկետային զինծառայողների կողմից իրականացված սպանության հետաքննությունը16 հունվարի 2009 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի ոստիկանությունն ու ԱԴԾ հետաքննել են Հայաստանի քաղաքացու սպանությունը, որը կատարվել էր երեք ժակետային զինծառայողների կողմից: Հանցագործները զոհին ծեծել էին, այնուհետեւ խեղդելով մահվան հասցրել: Անցյալ հինգշաբթի քրեական գործի նյութերը ուղղվել են Մոսկվա քաղաքի ռազմական դատախազություն: Բոլոր երեք կասկածյալները ձերբակալված են եւ խոստովանական ցուցմունքներ են տվել:Ինչպես հետեւում է գործի նյութերից, Մոսկվայում բնակվող հայաստանյան 67-ամյա քաղաքացին կորել էր դեկտեմբերի 20-ին այն բանից հետո, երբ իր տնից դուրս էր եկել եւ մեկնել իր Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով: Իսկ հունվարի 1-ին օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները Ռոստովի մարզի ՃԵԱՊՏ կայանում կանգնեցրել էին այն մեքենան, որը պատկանում էր կորած թոշակառուին: Ավտոմեքենայի ղեկին գտնվում էր Կրասնոդարի շրջանի 20-ամյա մի բնակիչ, որը ժամկետային ծառայության զինվոր էր: Ավելին, մեքենայի սրահի զննման ժամանակ ոստիկանները գտան մայրաքաղաքի կորած բնակչի անունով գրանցված փաստաթղթեր եւ արյան հետքեր: Հետաքննության առաջարկած տարբերակի համաձայն 2008թ. դեկտեմբերին երեք ժամկետային զինծառայողներ, որոնք կամավոր լքել էին ճամբարը, տուժածի մեքենան էին նստել Մոսկվա - «Դոմոդեդովո» օդանավակայան ավտոճանապարհի 31-րդ կիլոմետրին որպես ուղեւորներ: Հանցագործները վարորդին մի քանի հարված էին հասցրել ձեռքի մետաղյա հարմարանքով, այնուհետեւ պարանով խեղդել: Վարորդի դին հանցագործները նետել էին մերձմոսկովյան անտառում, իսկ նրա մեքենան` առեւանգել: Հետաքննության տվյալների համաձայն երիատասարդները պատրաստվում էին մեքենան Կուբան տեղափոխել վաճառքի համար: Հանցագործության բացահայտման գործին մասնակցել էին ոչ միայն ոստիկանության աշխատակիցները, այլեւ Անվտանգության դաշնային ծառայության աշխատողները, հաղորդում է NEWSru.com-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |