Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքականությունը դեռեւս մինչեւ վերջ չի ընկալվել Ռուսաստանի կողմից16 հունվարի 2009 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության նոր` Արեւելյան գործընկերության քաղաքականությունը դեռեւս Ռուսաստանի համար ամբողջապես թափանցիկ նախագիծ չի: Այդ մասին հունվարի 15-ին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ Պետական դումայի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը: Նա գտնում է, որ «եթե խոսքը գնալու է այն մասին, որ Եվրոպան հետխորհրդային տարածքի վեց պետությունների հետ համագործակցում է տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, ապա ոչ մի խնդիր լինել չի կարող»:Ռուս քաղաքական գործիչը հայտնել է, որ Եվրամիությունը չպետք է օգտագործի նախագիծը «երկրները Ռուսաստանի հետ ունեցած բարիդրացիական հարաբերություններից արհեստականորեն կտրելու համար»: «Եթե դա լինելու է հերթական անգամ այդ երկրներին ԵՄ հետ հարաբերություններում առավել բարենպաստ ռեժիմ ապահովելու փորձ` ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ դրանց հաշվին, ապա հարկ կլինի ինչ-որ կերպ արձագանքել դրան»,-ընդգծել է Կ.Կոսաչեւը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Արեւելյան գործընկերության քաղաքականության շրջանակերում ենթադրվում է համագործակցության ընդլայնում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: Այդ երկրներին առաջարկվում է համաձայնություն կնքել ասոցիացիայի եւ նոր եվրոպական տնտեսական գոտու ստեղծման մասին, որը պետք է հիմք դառնա ընդհանուր ներքին շուկայի զարգացման համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |