ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 250 հազարը14 մայիսի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 9974 նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 252,245-ի, տեղեկացնում է օպերատիվ շտաբը։ Մահվան 93 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը 2305 է։ Մոսկվայում վարակվածների թիվը հասել է 130,716-ի։ Մայրաքաղաքում է գրանցվում նոր դեպքերի մեծ մասը, մայիսի 14-ի դրությամբ 4712 վարակման դեպք է գրանցվել։ Մոսկվայում վարակից մահացել է 1290 մարդ, գրում է «Վեդոմոստին»։ Մոսկվայից հետո նոր դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է Մոսկվայի շրջանում՝ 918 հիվանդ, և Սանկտ Պետերբուրգում՝ 460 դեպք։ Կորոնավիրուսի բռնկումից ի վեր Ռուսաստանում 53,530 մարդ է ապաքինվել, բուժումը շարունակում է 196,410 մարդ։ Բժիշկների հսկողության տակ է 259,000 մարդ՝ կորոնավիրուսի առկայության կասկածանքով։ Ըստ ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, ՌԴ-ն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսով վարակի դեպքերի քանակով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |