Բեզոսը կարող է աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալ15 մայիսի 2020 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի համավարակի պատճառով սպասվող ճգնաժամին, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, կարող է աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալ։ Վերջին 5 տարում Բեզոսի կարողությունը միջինում աճել է 34%-ով, գրում է Incrussia.ru-ն։ Բեզոսի կարողությունն անընդմեջ աճում է։ Ըստ կանխատեսումների` 2026-ին, երբ նա կլինի 62 տարեկան, այն կհասնի տրիլիոնի։ Կարանտինի պայմաններում Amazon-ի պահանջարկը կտրուկ աճել է։ Ընկերության եկամուտը 1 եռամսյակում կազմել է $75,5 մլրդ։ 2020-ի ապրիլին Բեզոսը, շատ տարիներ անց, վերադարձավ Amazon-ի ամենօրյա կառավարման՝ պանդեմիայի պատճառով առաջած պահանջարկի կտրուկ աճի պայմաններում։ Մինչ համավարակը նա քիչ էր լինում Սիեթլի կենտրոնակայանում։ Այդ ընթացքում Amazon-ը չեղարկեց զեղչերն ու փոխեց կայքը՝ ավելի քիչ վաճառելու համար, քանի որ չէր կարողանում ապահովել բոլոր պատվերները։ Մարտի վերջին ընկերությունը 175,000 նոր աշխատակից է վարձել։ Բեզոսն աշխատանքի է հրավիրել բոլորին, ում ազատել էին ռեստորաններից և բարերից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |