Մարության․ Մանկապարտեզում երեխաներին մուտքի մոտ կջերմաչափեն16 մայիսի 2020 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ մանկապարտեզ հաճախող երեխաներն ամեն օր մուտքի մոտ կջերմաչափվեն։ Երևանում մանկապարտեզներն աշխատանքները կվերսկսեն մայիսի 20-ից: Նա հորդորել է քաղաքացիներին մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: «Այնուհանդերձ, որևէ հրամայական արգելք հաճախման համար չի լինի, բացառությամբ ջերմող երեխաների»,- ասել է նա: Քաղաքապետը նշել է նաև, որ ամեն օր պարտադիր կախտահանվեն մանկապարտեզների տարածքները՝ ընդհանուր մոտ 305 հազար քմ: Անվտանգության կանոնները ապահովելու նպատակով քաղաքապետարանը մանկապարտեզների աշխատակիցների համար ձեռք կբերի ամսական 160,000 դիմակ, 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ: «Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման»,- ասել է Մարությանը։ : Հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների մասով։ Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով: Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (մոտ 11 հազար) հաճախելիություն։ Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու |