Մեկ օրում կորոնավիրուսից 189 դեպք ու 5 մահ կա․ Մահվան ամենաբարձր ցուցանիշն է

Մեկ օրում կորոնավիրուսից 189 դեպք ու 5 մահ կա․ Մահվան ամենաբարձր ցուցանիշն է

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 5 մարդ է մահացել։ Դա ամենաբարձր ցուցանիշն է վարակի՝ ՀՀ թափանցելուց ի վեր։

Պացիենտները եղել են 80 (կին), 89 (տղամարդ), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Եվս 2 հիվանդ մահացել է այլ պատճառով։ Այսպիսով, վարակից մահացածների թիվը հասել է 60-ի, այլ պատճառով մահացածների՝ 24-ի։

Հաստատվել է 189 նոր դեպք, 134 մարդ առողջացել է, 1036 թեստի արդյունքները բացասական են եղել։

Ակտիվ հիվանդների թիվը հասել է 2463-ի, բուժվածներինը՝ 1925-ի, ընդամենը 4472 դեպք է գրանցվել։

Մայիսի 16-ին հայտնի էր դարձել ռեկորդային` 239 նոր դեպքի մասին։ Նույն օրը ԱՆ-ն հայտնել էր Նորքի ինտերնատ վարակի ներթափանցման ու այնտեղ խնամվող 40-ից ավելի տարեցի վարակման մասին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---