Նորքի ինտերնատում 45 վարակվածից ոչ ոքի վիճակը ծայրահեղ ծանր չէ, թոքաբորբ ունեցողներ կան![]() 18 մայիսի 2020 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված 45 անձից ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ չկան, նրանցից 28-ն ինտերնատի աշխատակիցներ են, PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ վարակված աշխատակիցները մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ ախտանշաններ չունեն։ Տուն ինտերնատում հետազոտվել է 70 տարեց ու աշխատակից, նրանցից միայն 45-ի մոտ է վարակը հաստատվել։ «Այս պահին վարակված տարեցների մի մասը՝ մոտ 8 հոգի գտնվում է բուժհաստատություններում, մյուսները մեկուսացված են հաստատության ներսում։ Նրանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր մինչ վարակվելն էլ գտնվել են հոսփիսային բաժանմունքում՝ անկողնային վիճակում»,- ասաց Մարտիրոսյանը։ Նախարարությունից հայտնեցին նաև, որ ինտերնատում վարակվածների մեջ կան նաև թոքաբորբ ունեցողներ, սակայն նրանց վիճակը կայուն է։ Մայիսի 16-ին ԱՆ-ից հայտնել էին, որ Նորքի տուն ինտերնատի 40-ից ավելի պացիենտի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4823-ի, մահացել է 61, բուժվել՝ 2019 պացիենտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |