Ձերբակալվել է Ռուանդայում ցեղասպանության կազմակերպման գլխավոր կասկածյալներից մեկը

Ձերբակալվել է Ռուանդայում ցեղասպանության կազմակերպման գլխավոր կասկածյալներից մեկը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ձերբակալվել է Ռուանդայում թութսիների ցեղասպանության գլխավոր կասկածյալներից մեկը։ 84-ամյա Ֆելիսյեն Կաբուգային ձերբակալել են մայիսի 16-ին։

Ռուանդայի գծով Միջազգային տրիբունալի դատախազները կարծում են, որ Կաբուգան ֆինանսավորել է խութուների ջոկատները, որոնք 1994-ին բնաջնջում էին թութսիներին, գրում է BBC-ն։

Նրան մեղադրանք է առաջադրվել մարդկայնության դեմ հանցագործությունների համար։

Կաբուգայի ձերբակալության մասին հայտնել են Ֆրանսիայի իշխանությունները՝ նա ապրում էր ուրիշի անունով Փարիզի արվարձանում։

1994-ի ապրիլի 6-7-ի հեղաշրջման արդյունքում Ռուանդայում իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը, կազմված երկրում մեծամասնություն կազմող խութու ազգության ներկայացուցիչներից, ցեղասպանություն իրագործեց երկրում: Ցեղասպանության զոհ դարձան երկրի ազգային փոքրամասնություն կազմող թութսիները, ինչպես նաև չափավոր քաղաքական հայացքներ ունեցող խութուների ներկայացուցիչները:

100 օրում սպանվեց տարբեր տվյալներով 500,000-ից մինչև 1,030,000 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---