10,000 դրամ տուգանք՝ դիմակ չունենալու համար. Նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է19 մայիսի 2020 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է բաց տարածքներում դիմակ չունենալու համար 10,000 դրամ տուգանք սահմանող նախագիծը։ Առաջարկը ներկայացրել էր կառավարությունը։ Մայիսի 18-ից պարետատան որոշմամբ քաղաքացիները հասարակական տրանսպորտ նստելիս պետք է պարտադիր դիմակ կրեն, բաց տարածքներում՝ ունենան իրենց մոտ. ամսի 25-ից դիմակ կրելը բոլոր փակ տարածքներում դառնում է պարտադիր: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պարզաբանել է, որ բաց տարածքում կա դիմակի առկայության, ոչ թե կրելու պահանջ։ Ըստ նրա՝ դիմակի առկայությունը ենթադրում է, որ փակ տարածք մտնելիս քաղաքացին ունի դիմակ ու կարող է այն օգտագործել։ Փակ տարածքում հաճախորդի մոտ դիմակի բացակայության համար պատասխանատվություն է կրում տնտեսվարող սուբյեկտը։ Փոխնախարարը նշել է, որ բաց տարածքներում ձեռնոց կրելու պարտադիր պահանջ ևս չկա։ Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5041-ի: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |