Փաշինյան․ Եթե վարակի աճի տեմպը չկոտրենք, օրական 100-ավոր մարդիկ կարող են մահանալ19 մայիսի 2020 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում ստեղծված վիճակին և հիվանդության տարածման բարձր տեմպին, ասել է, որ եթե վարակի աճի տեմպը չկոտրենք, օրական 100-ավոր մարդիկ կարող են մահանալ։ Փաշինյանը վստահեցրել է, որ առաջին իսկ օրվանից կորոնավիրուսի մասին ցանկացած տեղեկություն փոխանցվել է բնակչությանը: «Այս տեմպով մայիսի 29-ին արդեն կունենանք 10,000 հիվանդացության դեպք, հունիսի 12-ին՝ 20,000, նաև մահվան դեպքերի կտրուկ աճ և ուղղակի չենք կարողանա օգնել, քանի որ վերակենդանացման բաժանմունքները լցված կլինեն հիվանդներով»,- ասել է վարչապետը՝ կրկին կոչ անելով խստորեն պահպանել պարետատան պահանջները: Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5041-ի: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 64 է, այլ պատճառով՝ 25։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 43,041 թեստավորում: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը։
Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |