Ծառուկյանը Կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած առյուծին

Ծառուկյանը Կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած առյուծին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանի կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած Սիմբա անունով առյուծին: Այդ մասին ասվում է Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ եզակի ցեղատեսակի առյուծի մասին Ծառուկյանն անձամբ է մշտապես հոգ տարել ու խնամել:

«Եվ հիմա բացառիկ այդ կենդանուն Հունիսի 1-ին ընդառաջ (Երեխաների պաշտպանության օրը, - խմբ.) ես պարտաստվում եմ նվիրել Երևանի կենդանաբանական այգուն: Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը»,- ասվում է գրառման մեջ:

Ծառուկյանը նաև տեսանյութ է հրապարակել վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակի մասնակցությամբ:

 Ուշագրավ
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի