ՀՀ-ում Covid-19-ից փաստացի բուժվողների թիվը մոտ է 3000-ի

ՀՀ-ում Covid-19-ից փաստացի բուժվողների թիվը մոտ է 3000-ի

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 335-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ:

Մահվան ելքով ևս 3 դեպք է գրանցվել՝ 3-ն էլ կորոնավիրուսից։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, այլ պատճառով՝ 27։

«Պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշել են ԱՆ-ից:

Դուրս է գրվել 162 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 2581 պացիենտ, կատարվել 45,822 թեստավորում:

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---