Երևանում մայիսի 22-ին օդի ջերմաստիճանը կարող է մոտենալ 50-ամյա ռեկորդին

Երևանում մայիսի 22-ին օդի ջերմաստիճանը կարող է մոտենալ 50-ամյա ռեկորդին

PanARMENIAN.Net - Երևանում մայիսի 22-ին օդի ջերմաստիճանը կհասնի +31-ից +33 աստիճանի, օրվա առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1970-ին, երբ ջերմաչափի սանդղակը կանգնել է +33,6-ի վրա, հայտնում են Հայպետհիդրոմետից։

Մայրաքաղաքում մայիսի 22-ի երեկոյան ժամերին, հնարավոր է, 23-25-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետագա չորս օրերի ընթացքում Երևանում ջերմաստիճանը կտատանվի +24-ից +28-ի սահմաններում։

Մայիսի 22-ին հյուսիսային շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---