Նախարար․ Հիվանդների բուժման խորը սորտավորում կարող է պահանջվել՝ ինչպես պատերազմին22 մայիսի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման կարիք կարող է առաջանալ, եթե վարակի տարածումը ՀՀ-ում շարունակվի նույն տեմպերով։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի անդամների հետ առցանց հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ՀԽ անդամ Դանիել Իոաննիսյանի հարցին։ Նախարարը պարզաբանել է, որ նման սորտավորում սովորաբար արվում է պատերազմական պայմաններում, երբ հարկ է լինում բուժել այն պացիենտներին, որոնք փրկվելու շանս ունեն։ Թորոսյանը հավելել է նաև, որ ամեն ինչ արվում է, որ բանը դրան չհասնի։ Նա նշել է, որ այսօրվա դրությամբ բոլոր հիվանդները ստանում են բուժօգնություն, նրանք ուղղակի հիվանդանոցներում չեն պառկած։ «Ծանրներին ի սկզբանե ընդունում ենք հիվանդանոցում։ Մոտավորապես գիտենք՝ ով է ծանր դառնալու․ տարեց, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներն են, նաև ուշացումով դիմողները»,- ասել է նախարարը։ «Չեմ կարծում, որ եթե թիվը մնա ներկայիս սահմաններում, խորը սորտավորման կարիք կունենանք, դրա կարիքը կլինի թվի աճի ժամանակ»,- հավելել է նա։
Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |