Ոստիկանություն․ Տոնական օրերին զերծ մնալ խնջույքներից, հավաքույթներից![]() 26 մայիսի 2020 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից` խնջույքներից, հավաքույթներից, ուխտագնացություններից և այլն: Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-31-ը ոչ աշխատանքային օրեր են։ «Հանգիստը կազմակերպեք՝ չխախտելով ՀՀ Պարետի որոշումները։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության «սխալն» այն է, որ գուցե չափից ավելի մեծ վստահություն է տածել հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին։ Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |