Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել27 մայիսի 2020 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Պաշտպանը նշել է, որ դա արվում է այն դեպքում, երբ հստակ հայտնի է Հայրապետյանի գտնվելու վայրը, ինչպես նաև առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին քննիչը պատշաճ իրազեկվել է։ Մակինյանը նշել է նաև, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Մայիսի 18–ին Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննության։ Նրա փաստաբանը գրություն էր ներկայացրել, որ Հայրապետյանը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ հարցաքննություններին՝ նա բուժման նպատակով արտերկրում էր, իսկ հիմա չի կարողանում վերադառնալ ավիահաղորդակցության կասեցման պատճառով։ Ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանը և նրա որդին որպես մեղադրյալ են ներգրավվել քրեական գործում՝ անձին առևանգելու, ծեծի և նվաստացումների ենթարկելու մեղադրանքով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |