Վրաստանում տրանսպորտի աշխատանքը վերսկսվել է՝ օդորակիչները չեն միացվելու29 մայիսի 2020 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Օդորակիչները տրանսպորտում չեն միացվի, քանի որ փակ համակարգով աշխատող սարքերը վտանգավոր են վարակի տարածման տեսակետից, գրում է Sputnik Georgia-ն։ «Եթե օդորակիչը դրսից չի քաշում օդը և դուրս մղում, այլ օդը շրջանառվում է փակ տարածության մեջ, ապա դա վտանգավոր է։ Իսկ կենցաղային օդորակիչների մեծ մասը Վրաստանում այդպիսին է։ Դրանց օգտագործումը վտանգավոր է։ Գիտեմ, շոգ է լինելու, բայց դեռևս դրանց կիրառումը չի թույլատրվում»,- ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել։ Այդպիսով, ըստ StopCov կայքի, վարակակիրների քանակը երկրում համաճարակի բռնկումից ի վեր 746 է։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 576 մարդ, 12 պացիենտ մահացել է։ Կարանտինում 2966 մարդ կա, իսկ ստացիոնարում՝ 250։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |