ԱԻՆ․ Ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրեր տարածելու հիմք չկա29 մայիսի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, անդրադառնալով ուժեղ երկրաշարժի մասին լուրերին, հայտարարել է, որ նման տեղեկատվություն տարածելու համար որևէ հիմք չկա։ Նշվում է, որ համացանցում լուրեր են տարածվել ՀՀ-ում ուժեղ երկրաշարժ զգալու վերաբերյալ: «ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվության համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020-ի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում։ Այն զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն»,- ասվում է հայտարարության մեջ։ ԱԻՆ-ը խնդրում է հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |