ԲԿ-ի տնօրեն․ Վերակեդանացման բաժանմունքը 95%-ով զբաղված է, ընդհանուրը՝ 75%29 մայիսի 2020 - 19:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի համար վերապրոֆիլավորված «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 95%-ով զբաղված են վերակենդանացման բաժանմունքի մահճակալները և 75%-ով՝ ընդհանուր բաժանմունքներինը, հայտնել է կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը։ Նա նշել է, որ ԲԿ-ում մոտ 500 մահճակալ կա, որոնցից 80-ը` վերակենդանացման բաժնում, 420-ը՝ ընդհանուր, այնտեղ են գտնվում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդները։ «Մինչ այսօր ԲԿ-ն ընդունել է մոտ 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր։ Ընդ որում, պետք է նշեմ, որ ծանր պացինետները վերակենդանացման բաժնում բուժում ստանալու կարիք ունեն, որն ամենասուղն է այս օրերին»,-ասել է նա՝ հավելելով, որ վերջին օրերին ավելացել են ծայրահեղ ծանր և ծանր դեպքերը։ Հովակիմյանը հորդորել է հետևել պարետատան ցուցումներին ու պահպանել անհրաժեշտ կանոնները։ Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8676-ի, վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 120 է, առողջացել է 3297 պացիենտ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |