ՌԴ-ում մտադիր են տուգանել պատվաստումներից հրաժարվելու համար 1 հունիսի 2020 - 12:25 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում վարչական իրավախախտումների օրենսգրքի նոր նախագծով նախատեսվում է ռիսկային խմբի քաղաքացիների համար տուգանք սահմանել օրենքով նախատեսված բուժզննումներից և պատվաստումներից հրաժարվեու դեպքում։ Ըստ նախագծի՝ վարչական տուգանքը կարող է սահմանվել 5000-7000 ռուբլու սահմաններում, գրում է «Ինտերֆաքսը»։ Արդարադատության փոխնախարար Դենիս Նովակը հայտարարել է, որ «պատժամիջոցները չեն վերաբերի քաղաքացիների մեծ մասին, որոնք այս կամ այն պատճառով չեն պատվաստվում ազգային ժամանակացույցի համաձայն»։ «Վարչական պատասխանատվություն է առաջանում միայն այն դեպքերում, երբ այդ միջոցառումների անցկացման պարտավորություն է առաջանում՝ ըստ սանիտարահամաճարակային վերահսկման մասին օրենքի»,- ասել է Նովակը։ ՌԴ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 9035 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 414,878-ի։ Ապաքինվել է 175,877 մարդ, մահացել՝ 4855։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |