Հնդկաստանից հատուկ չվերթով ՀՀ 23 քաղաքացի է վերադարձել

Հնդկաստանից հատուկ չվերթով ՀՀ 23 քաղաքացի է վերադարձել

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթը, որով վերադարձել է Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23 քաղաքացի։

Իսկ Հայաստանից Հնդկաստան է տեղափոխվել Հայաստանում գտնվող 130 հնդիկ ուսանող, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հատուկ չվերթը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության համագործակցության արդյունքում։

Մարտի 31-ին հատուկ չվերթով ՀՀ էին փոխադրվել Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի 68 սանը և նրանց ուսուցիչները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---