Ոստիկանությունն արգելափակել է դեպի Ղալթաղչիի Սբ Հովհաննես ճանապարհները![]() 30 մայիսի 2020 - 21:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ արգելափակել է հայտնի ուխտատեղի` Հարթագյուղի (առավել տարածված անվանումը՝ Ղալթաղչիի) Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները մարդկային մեծ կուտակումների պատճառով։ Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանել հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը։ Բացի այդ, անտեսվել է հանգստյան օրերին ուխտագնացություններից ու տեսարժան վայրեր գնալուց զերծ մնալու կոչը։ «Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող ճանապարհները... Հայցում ենք բոլոր ուխտագնացների ներողամտությունը։ Այս ժամանակավոր որոշումը կայացվել է բոլորիս առողջությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով», - ասվում է հայտարարությունում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |