Թբիլիսին՝ Եվրոպայի ամենաանվտանգ զբոսաշրջային ուղղություն 1 հունիսի 2020 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի միանգամից 2 քաղաք՝ Թբիլիսին և Բաթումը, ընդգրկվել են 2020-ի զբոսաշրջային ամենաանվտանգ ուղղությունների ցանկում, որը կազմել է European Best Destinations (EBD) եվրոպական ռեսուրսը։ Թբիլիսին գլխավորում է վարկանիշը, իսկ Բաթումը 7-րդ հորիզոնականում է։ EBD վարկանիշում 20 ուղղություն է ընդգրկվել, որտեղ Covid-19-ը նվազագույն տարածում ունի։ Նշվում է, որ բոոր այդ երկրներում հատուկ կարգ է սահմանված հյուրանոցներում, ռեստորաններում կամ խանութներում հիգիենայի և անվտանգության միջոցների պահպանության առումով։ Մեկ այլ առավելություն է մահճակալների բավարար քանակը բուժհաստատություններում։ Օրինակ՝ Վրաստանում ավելի շատ ազատ մահճակալ կա 1000 բնակչի հաշվով, քան Շվեդիայում և Դանիայում, գրում է «Նովոստի-Գրուզիան»։ Ըստ վարկանիշի հեղինակների՝ Վրաստանին հաջողվել է զսպել համաճարակի տարածումն արագ արձագանքման և ժամանակին ձեռնարկվող միջոցների շնորհիվ։ Հունիսի 1-ից Վրաստանը բացում է սահմաններն օտարերկրացի զբոսաշրջիկերի համար։ EBD-ն առաջին տեղը վարկանիշում տվել է Թբիլիսիին՝ հաշվի առնելով բարենպաստ համաճարակաբանական իրավիճակն ու հանցավորության ցածր մակարդակը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |