ԱԱԾ-ն բացահայտել է բակում Հունիսի 1-ը նշածների ինքնությունը

ԱԱԾ-ն բացահայտել է բակում Հունիսի 1-ը նշածների ինքնությունը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է Երեխաների պաշտպանության օրվա՝ Հունիսի 1-ի առիթով Շենգավիթում մի քանի շենքերի բնակիչների կազմակերպած միջոցառման մասնակիցների ինքնությունը, Ոստիկանությունը նրանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցել:

ԱԱԾ-ից հայտնում են, որ տոնական միջոցառմանը մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ երեխաներ և ծնողներ, նրանք անտեսել են պարետատան ցուցումները։

ԱԱԾ-ն հորդորում է ցուցաբերել անձնական պատասխանատվություն, խուսափել հանրային միջոցառումների կազմակերպումից և խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնները։

Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---