Վարչապետ․ Սահմանափակումները ՀՀ-ի համար կարող են աղետալի լինել![]() 2 հունիսի 2020 - 19:45 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի մայիսին մարտի համեմատ կորոնավիրուսով հիվանդացությունն աճել է 13 անգամ, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանը։ Նա կոչ է արել չմասնակցել հանդիսությունների, հոգեհանգիստների, թաղման արարողությունների, քանի որ դրանց պատճառով բռնկումներ են առաջանում։ Վարակի տարածումը խթանում է նաև ուխտագնացություններին մասնակցությունը, Վանյանը հորդորել է խուսափել նաև բազմամարդ այգիներում զբոսնելուց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ սահմանափակումների շրջանը տեսած լինելով, իրենք գիտեն, որ այն բերում է շատ լուրջ և գրեթե աղետալի տնտեսական և սոցիալական հետևանքների։ «Մենք կարող ենք նորից փակվելու արդյունքում հայտնվել այնպիսի տնտեսական ճգնաժամի առաջ, որ երկար տարիներ չկարողանանք հաղթահարել, սա իսկապես օրհասական և պատասխանատու պահ է, որը յուրաքանչյուրիցս պահանջում է առանձնակի պատասխանատվություն»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում դե յուրե խիստ ռեժիմ է սահմանված, խնդիրը «դե ֆակտոյի» մեջ է։ Փաշինյանի խոսքով հանրություն-կառավարություն հարաբերություններում հոգեբանական խնդիր կա․ Կառավարությունը հակահամաճարակային կանոնները պարտադրելիս չի կարողանում անցնել այդ հոգեբանական գիծը։ Վարչապետը նշել է` Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է ապացուցեն, որ պատրաստ են իրավիճակին համարժեք խիստ միջոցներ իրականացնել։ Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |