Փաշինյան․ «Մեյմանդարի» շուկան փակ է, կան ձերբակալվածներ

Փաշինյան․ «Մեյմանդարի» շուկան փակ է, կան ձերբակալվածներ

PanARMENIAN.Net - «Մեյմանդարի» շուկան փակ է, մոտ 30 մարդ բերման է ենթարկվել, կան ձերբակալվածներ։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել։

«Երեկվա դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ, մոտ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ։ Քրեական գործ է հարուցվել և պատասխան տվողներ կլինեն»,-ասել է նա։

Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել։

Ավելի վաղ վարչապետը խնդրել էր շարունակել հանրային վերահսկողության գործողությունները և հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակել ֆեյսբուքյան էջերում։ Նա հավելել էր, որ ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Նա խնդրել է նշել նաև խախտման հասցեն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---