Կորոնավիրուսի 36 դեպք՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայում 3 հունիսի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի դեպքերը հասել են 36-ի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ այդ ավտոբուսը տեսաք, որ «Գլորիայի» աշխատողներին տանում էր տուն, այնտեղ 36 հաստատված դեպք կա։ Ֆաբրիկայի տնօրինությանը 4-5 անգամ զգուշացրել, է հետո՞։ Ասենք լավ՝ մտանք, ի՞նչ անենք, ծեծե՞նք, ինչի համար ծեծենք, որ մարդը իր կյանքի համար լուրջ չի վերաբերո՞ւմ»,- ասել է վարչապետը։ Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ֆաբրիկայի աշխատողներին տեղափոխող ավտոբուսի նկարը։ Լուսանկարին կից նա գրել էր. «Ահա ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»: Հունիսի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 10,524-ի, 3454 մարդ առողջացել է։ Վիրուսից մահացել է 170 մարդ, մահվան դեպքերն այլ պատճառով 59-նն են։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |