Վարչապետ. 697 նոր դեպք ու 15 մահ ունենք, վարակվածներին ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել 4 հունիսի 2020 - 09:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում, 697 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ սա նշանակում է, որ արդեն մի իրավիճակում ենք, երբ բուժհաստատություններն «ուղղակի ճկռում են» ու չեն չկարողանում բոլորին, ում անհրաժեշտ է, ժամանակինհոսպիտալացնել։ Վարչապետը հայտնել է նաև, որ մահվան 15 դեպք է գրանցվել՝ 6-ը կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով։ Այդպիսով մահվան դեպքերը կորոնավիրուսից 176 են, իսկ այլ պատճառով՝ 68։ Փաշինյանը հավելել է՝ կան մարդիկ, որ վարակված լինելով, իր նման շարունակում են կյանքը սովորական ռեժիմով՝ այսինքն, ըստ վիճակագրության, ասիմպտոմ հիվանդների 10%-ի մոտ են հետագայում սիմպտոմներ առաջանում։ Ըստ նրա՝ հիվանդների մոտ 75%-ի մոտ վարակն ասիմպտոմ է ընթանում։ Նա նշել է՝ մոտ 20-30,000 վարակված կա, ովքեր չունեն սիմպտոմներ ու չգիտեն, որ վարակակիր են, ու վարակում են մյուսներին: Նա տեղեկացրել է նաև, որ իր ընտանիքի անդամներից ոչ ոք թոքաբորբ չունի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |