Թորոսյան․ 59 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է, 391՝ ծանր

Թորոսյան․ 59 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է, 391՝ ծանր

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից ծանր վիճակում է 391 մարդ, ծայրահեղ ծանր՝ 59։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ թոքերի օդափոխության սարքին միացված է 15 անձ։

Ըստ Թորոսյանի` վտանգավոր միտում է նկատվում․ նոր դեպքեր են գրանցվում տարբեր արտադրամասերում։

Նա նշել է նաև, որ ախտորոշված դեպքերի միայն 15-20 տոկոսի հոսպիալացման անհրաժեշտություն կա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով տեսակապով է միացել նիստին, հայտարարել է՝ խնդիրն այն է, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր քաղաքացիներին։

Սակայն, վարչապետն ավելի մեծ խնդիր է համարում սահմանափակումների պահպանումը։

Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 11,221-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 697-ով: Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 176 դեպք կա, այլ պատճառով՝ 68։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 63,459 անձ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---