Դիաբետով, սիրտանոթային հիվանդությամբ 68-ամյա բժիշկը բուժվել է կորոնավիրուսից

Դիաբետով, սիրտանոթային հիվանդությամբ 68-ամյա բժիշկը բուժվել է կորոնավիրուսից

PanARMENIAN.Net - «Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը բուժվել է կորոնավիրուսից ու երկկողմանի թոքաբորբից, հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։

Պատրիկյանը ԲԿ է տեղափոխվել մայիսի 21-ին։ Բժիշկը հայտնել է, որ վարակվել է մասնագիտական պարտականությունները կատարելիս և մեղավորներ չի փնտրում վարակման համար։

«Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, մի խոսքով նման վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»,-պատմել է առողջացած բժիշկը՝ հավելելով, որ իր փրկվելը հավասար էր հրաշքի։

Բժիշկը հորդորել է պահպանել հակահամաճարակային կանոնները և հետևել ցուցումներին։

Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---