Վարչապետ․ Քաղաքացին պետք է ուզի, որ պաշտոնյան բարձր վարձատրվի

Վարչապետ․ Քաղաքացին պետք է ուզի, որ պաշտոնյան բարձր վարձատրվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքացին պետք է ցանկանա, որ պետական պաշտոնյան բարձր վարձատրվի, ինչը կբացառի կոռուպցիոն բուրգը։ Այդ մասին վարչապետը հայտարարել է Ազգային ժողովում 2019-ի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։

«ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, պահանջի, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան։ Այն պայմանով և պայմանավորվածությամբ, որ մենք բացառում ենք ՀՀ-ում կոռուպցիոն բուրգի առկայությունը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը դա կարևոր է համարում նաև պետական բյուջեի նկատմամբ հանրության ընկալման փոփոխությունների առումով։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ 2019-ը բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար, Կառավարությանը հաջողվել է ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտ գեներացնել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---