Փաշինյան․ ՀՀ-ում վարակի պիկը կարող է լինել հունիսի վերջին, կարող է՝ 2021-ի փետրվարին

Փաշինյան․ ՀՀ-ում վարակի պիկը կարող է լինել հունիսի վերջին, կարող է՝ 2021-ի փետրվարին

PanARMENIAN.Net - Կանխատեսվում է, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, սակայն դա հիմնավորող կամ ապացուցող տվյալ չկա, և որևէ մեկը չի կարող հաստատել, որ երկրում պիկը լինելու է հունիսին, և ոչ հոկտեմբերին, դեկտեմբերին կամ 2021-ի փետրվարին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պարետատան նիստում քննարկվել են հակահամաճարակային մի քանի սցենար, այդ թվում՝ տոտալ արգելափակման, պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների սահմանափակման մոտեցումները, սակայն ինքը ներդաշնակ չէ դրանց, քանի որ այդ որոշումներից առաջ անհրաժեշտ է համոզված լինել, որ լուծելու են ՀՀ խնդիրները։

Փաշինյանը նշել է, որ իրականության փոփոխությունն անհատական վարքագծի զանգածային փոփոխությունն է, իսկ այս և մյուս հարցերի լուծումը բոլորի գիտակցության մեջ է։

«Մեր խնդիրն առողջապահական համակարգին աջակցելն է։ Մենք պետք է հիվանդանանք այնքան, որքան մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել, որքան մահճակալային տեղ կա։ Իհարկե, այս հզորությունները զարգացնում ենք, բայց մյուս կողմից՝ մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագիծը, հակահամաճարակային շարժումն են այն տրամաբանությունը, որով պետք է որոշակիացնենք այս անորոշ վիճակը։ Շարունակում եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը, քանի որ այդ քաղաքացու շնորհիվ եմ վարչապետի պաշտոնին հասել»,- ասել է նա։

Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 11,817-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 183 դեպք կա, այլ-ի պատճառով՝ 69։ Առողջացածների ընդհանուր թիվը 3513 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---