Ծառուկյան. Կառավարության 100%-ը փոխել է պետք, բոլոր ոլորտներում ձախողել է

Ծառուկյան. Կառավարության 100%-ը փոխել է պետք, բոլոր ոլորտներում ձախողել է

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստում հայտարարել է, որ Կառավարությունը 100%-ով փոխել է պետք, այն ձախողել է բոլոր ոլորտներում։

«Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել եմ, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է բոլորին փոխել։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,– ասել է Ծառուկյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` կառավարությանը հնարավորություն էր տրված, որ կարողանար ժողովրդի սպասելիքներն իրականացնել, բայց ոչինչ չի ստացվել։

Ծառուկյանը նշել է, որ ներդրումների համար այդպես էլ համապատասխան պայմաններ չեն ստեղծվել, գյուղատնտեսությունը չի զարգանում, իսկ ժողովրդին պետությունը 20-25 տոկոսով է վարկեր տվել։

Անդրադառնալով կորոնավիրուսի թեմային` ԲՀԿ ղեկավարը նշել է, որ մարզեր կան, որտեղ թեստեր չկան, ինչն անփորձության հետևանք է։ Նա ասել է նաև, որ ամենաանազնիվ քայլն այն էր, որ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը փորձեցին գցել ժողովրդի վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է քաղաքացիներից ստացած լուսանկարները, տեսանյութերը հակահամաճարակային կանոնները խախտելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---