ԱՀԿ-ն փոխել է դիմակների մասին կարծիքը․ Ոչ միայն հիվանդները պետք է կրեն 6 հունիսի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերանայել է իր խորհուրդները դիմկների օգտագործման վերաբերյալ և հորդորում է կրել դրանք նաև հանրային տրանսպորտում և խանութներում։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյուսը։ Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ դիմակ է խորհուրդ տրվում կրել միայն Covid-19-ով վարակված անձանց։ «ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կառավարություններին հորդորել բնակչությանը դիմակ կրել այնտեղ, որտեղ կա վիրուսի մեծ տարածում և ֆիզիկական հեռավորություն պահպանելը դժվար է՝ օրինակ, հասարակական տրանսպորտում, խանութներում, այլ վայրերում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Վիրուսի ակտիվ տարածման շրջաններում ԱՀԿ-ն հորդորում է, որ քրոնիկ հիվանդություններով մարդիկ և 60-ն անց քաղաքացիները դիմակ կրեն այն վայրերում, որտեղ հեռավորություն պահպանելն անհնար է։ Նաև դիմակ է խորհուրդ տրվում կրել բոլոր բուժաշխատողներին, անկախ նրանից` նրանք շփվում են վարակակիրների հետ, թե ոչ։ ԱՀԿ հորդորներում նշվում է, որ վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակն առնվազն եռաշերտ պետք է լինի։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6․7 մլն-ն, մահացել է ավելի քան 395,000-ը, ապաքինվել՝ ավելի քան 2․7 մլն-ն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |