Ռեանիմատոլոգ Մանուկյանը վերադարձել է Գերմանիայից՝ լսելով մասնագետների պակասի մասին![]() 8 հունիսի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Բժիշկ Արսեն Մանուկյանը, տեղեկանալով ՀՀ-ում ռեանիմատոլոգների պակասի մասին, վերադարձել է Գերմանիայից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին »,-ասվում է գրառման մեջ։ Մանուկյանը ներկայումս աշխատում է բուժհաստատությունում և բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին: Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսով հիվանդ ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների կարիք կա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |