ՀՀ-ն ռեկորդային՝ 15 կետով բարելավել է դիրքերը Խաղաղության համաշխարհային ինդեքսում

ՀՀ-ն ռեկորդային՝ 15 կետով բարելավել է դիրքերը Խաղաղության համաշխարհային ինդեքսում

PanARMENIAN.Net - Հայաստանը ռեկորդային` 15 կետով բարելավել է դիրքերը 2020-ի Խաղաղության համաշխարհային ինդեքոսում (Global Peace Index - 2020)՝ զբաղեցնելով 99-րդ տեղը 163 երկրի շարքում։

Ադրբեջանն այս ցանկում բարձրացել է 12 հորիզոնականով՝ զբաղեցնելով 120-րդ տեղը։

Խաղաղության համաշխարհային ինդեքսը կազմվում է 2007 թվականից։ Այն ներկայացնում է, թե որ երկրներն են մարդու կյանքի համար անվտանգ կամ վտանգավոր համարվում։

Զեկույցում նշվում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ռեկորդային ցուցանիշ են գրանցել՝ նաև շնորհիվ երկու երկրի հարաբերությունների բարելավմանը։

Հայաստանն իր ցուցանիշն այս զեկույցում բարելավել է նաև բատարկյալների թվի նվազման հաշվին․ վերջին 3 տարվա ընթացքում այդ թիվը նվազել է

35%-ով և 100,000 բնակչի հաշվարկով հասել 76 բանտարկյալի։

«Սա նշանակում է, որ ՀՀ-ում բանտարկյալների թվի ամենացածր ցուցանիշն է՝ համեմատած ՌԴ-ի, եվրասիական տարածաշրջանի հետ», - ասվում է զեկույցում։

Չնայած դրան՝ ՀՀ-ում ևս ցուցանիշների վատթարացում մի քանի ոլորտներում գրանցվել է, մասնավորապես նշվում է քաղաքական անկայունության մասին, հաշվի են առնվել նաև, որ ՀՀ-ում ավելացել են ռազմական ծախսերը՝ կազմելով ՀՆԱ-ի զգալի տոկոս։

Աշխարհի ամենախաղաղասեր երկիրն այս ցանկում Իսլանդիան է՝ սկսած 2008-ից։ Խաղաղասեր երկրների ցանկի առաջին տեղերում են Նոր Զելանդիան, Ավստրիան, Պորտուգալիան, Դանիան։ Աֆղանստանն այս ցանկում վերջինն է, նրան հաջորդում են Սիրիան, Իրաքը, Հրվ Սուդանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---