Ծառուկյան․ Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ14 հունիսի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում է որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Այս մասին նա հայտարարել է իր տան առջև՝ լրագրողների ու համակիրների հետ հանդիպելիս խուզարկությունից հետո։ «Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ․․․ ինչ ուզում են սարքեն, չոռը մարդուն չի կպնելու, պատրաստ եմ ամեն ինչի: Այդ վստահությունը եղել ա հնուց, 15 թվականից, ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել»,- մեջբերում է Ծառուկյանի խոսքը Factor.am-ը։ «Նստացնում են, թող նստացնեն, բայց անօրինական սարքած է: Բայց ով անօրինական սարքածին աջակցում ա, թող ոչ մի բան չմոռանա, որ դրա համար ինքը պատասխան ա տալու պետության, ժողովրդի և իմ առաջ: Ես դա երբեք չեմ մոռանալու: Ես նորից եմ ասում՝ ցանկացած հարցի պատասխան ունեմ՝ ավելի բացվածքով, ավելի տեղը-տեղին՝ բոլոր ոլորտներում», - ասել է նա` ըստ Aysor.am-ի։ Քրգործը, որի շրջանակում հարցաքննվելու է Ծառուկյանը, վերաբերվում է «Շանգրի լա» խաղատան ու «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ընկերությունը պետությանը մոտ 30 մլրդ դրամի վնաս է պատճառել 6 տարում։ Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ հեռարձակումից Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |