ԱԱԾ. Ծառուկյանի խաղատունը մոտ 30 մլրդ դրամի վնաս է պատճառել պետությանը

ԱԱԾ. Ծառուկյանի խաղատունը մոտ 30 մլրդ դրամի վնաս է պատճառել պետությանը

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել հունիսի 14-ի առավոտյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին։

Ըստ հաղորդագրության՝ Կառավարության որոշումներից մեկով՝ 2014-ի հունվարի 1-ից կազինոները պիտի հանվեին բոլոր վայրերից՝ բացի Ծաղկաձորից, Սևանից, Ջերմուկից ու Մեղրիից; Բացառություն էր արվել միայն 40 մլրդ դրամից ավելի նոր ներդրումների համար, որի դեպքում, որոշակի պայմաններով, թույլատրվում էր կազինոն կառուցել այլ տեղերում։ Ըստ ԱԱԾ-ի՝ թույլատրված վայրերում «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն (Ծառուկյանի ընկերություններից մեկը, շահագործում է «Շանգրի լա» խաղատունը, - խմբ․) իրավասու անձինք ներկայացրել են 2011-ից գործող «Շանգրի Լա» խաղատունը որպես ավելի քան 61 մլրդ դրամ ներդրումներով կառուցված կազինո։ Այնուհետև ծրագիրը ստացել է ՀՀ Կառավարության հավանությունը և 2013-ի դեկտեմբերի 26-ի 1477-Ա որոշմամբ թույլատրվել է նույն վայրում շարունակել գործունեությունը։ Դրա հետևանքով պետությունը զրկվել է փաստացի առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիարդ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից:

Այնուհետև, «Օնիրա Քլաբը» ստացել է խաղատան լիցենզիա, իսկ դրա իրավասու անձինք, անտեսելով օրենքի պահանջները, նույն տարածքի մեկ այլ վայրում՝ առանց հատուկ թույլտվության, խաղատուն են շահագործել, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750 մլրդ դրամի վնաս:

Փաստի առթիվ 2020-ի հունիսի 13-ին հարուցվել է քրգործ՝ ՔՕ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (պետությանն առանձնապես խոշոր վնաս հասցրած ապօրինի ձեռնարկատիրություն՝2-6 տարվա ազատազրկում՝ խմբ․) և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով՝ պատժվում է մինչև 3 տարվա զատազարկմամբ) հատկանիշներով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---