ԲՀԿ-ն բոյկոտում է Ազգային ժողովի նիստը

ԲՀԿ-ն բոյկոտում է Ազգային ժողովի նիստը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է Ազգային ժողովի նիստը։ Այդ մասին նիստի մեկնարկին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, որից հետո ԲՀԿ-ականները հեռացել են դահլիճից։

«Ցավում եմ, որ մեծամասնությունը, որն իշխանության է եկել ժողովրդավարական արժեքները վերականգնելու կարգախոսներով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին: Սա Հայաստանը դեպի փակուղի է տանում․․․ Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական և քաղաքական «բեսպրեդելը»՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը և հեռանում դահլիճից »,-ասել է Աբովյանը։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը հավանություն է տվել գլխավոր դատախազի միջնորդագրերին` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անխեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու թույլտվության վերաբերյալ: ԱԺ-ում ելույթից հետո ԲՀԿ ղեկավարը գնացել էր ԱԱԾ։ԱԱԾ շենքի դիմաց Ծառուկյանի բազմաթիվ համախոհներ էին հավաքվել, նրա դուրս գալուց հետո քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև, լրագրողներին ևս քաշքշել են, ոստիկանները մի շարք քաղաքացիների են հեռացրել տարածքից։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---