Կորոնավիրուսից մահացած կնոջն ամուսինն արգելել էր թեստ հանձնել![]() 17 հունիսի 2020 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում կորոնավիրուսից մահացած 66-ամյա կինը 2 անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել։ Հիվանդանոց տեղափոխվելուց հետո՝ մահից առաջ հանձնած թեստի պատասխանը դրական է եղել, սակայն դրանից առաջ ամուսինն արգելել էր նրան թեստավորել, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Կարմիր խաչ» պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտ Սանդրոսյանի խոսքով՝ պոլիկլինիկայի բժիշկներին չի հաջողվել համոզել մահացածի ամուսնուն, որ թույլատրի կնոջը թեստավորել։ Սանդրոսյանն ասել է, որ վիրուսի գոյությանը չհավատալու հետևանքով կինը կյանքով է հատուցել: «Քրոնիկ հիվանդ է եղել մահացածը, սիրտը ստենտավորած է, դիմել է պոլիկլինիկա ամսի 11-ին, զննվելուց հետո կասկածվել է թոքաբորբ, հիվանդն ուղղորդվել է ռենտգենոգրաֆիայի, թոքաբորբը հաստատվել է: Բժշկի կողմից առաջարկվել է նմուշառում, նմուշառումից ամուսինը հրաժարվել է` պատճառաբանելով, որ չեն ուզում, ընդհանրապես չեն ուզում, տանը կմնան, բուժում կստանան: Վերցվել է հսկողության տակ, մեկուսացվել է, 3 օրերին ինքը ստացել է համապատասխան բուժում, վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ հունիսի 16-ին տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և հիվանդը մահացել է»,-ասել է բժշկուհին: ՀՀ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հատուկ խումբ է ձևավորվել՝ ուսումնասիրելու, թե արդյոք կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածման հետ կապ ունեն օտարերկրյա հատուկ ծառայությունները կամ նրանց հետ առնչվող շրջանակներ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ձևավորված խումբը պարզելու է՝ արդյոք կարող են լինել քաղաքական կամ ոչ քաղաքական ուժեր, որոնք, իրենց նեղ շահերից ելնելով, կարող են ապատեղեկատվության տարածման համար փողեր ծախսել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |