Ծառուկյանի կալանավորման հարցը կքննվի հունիսի 17-ի երեկոյան17 հունիսի 2020 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, հայտնել է նրա մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Դատական նիստը կկայանա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ «Ինչ վերաբերում է խմբակցության աշխատանքներին, ապա ԲՀԿ-ն շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և ծրագրով, որը նախանշվել է»,- ասել է Տոնոյանը։ Հարցին, թե արդյոք խմբակցության ղեկավարի փոփոխության անհրաժեշտություն կլինի, եթե դատարանը որոշի կալանավորել Ծառուկյանին` Տոնոյանը հայտնել է, որ նման հարց չի քննարկվել։ Նրա խոսքով` քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են քննարկումների և քաղաքական թիմի կոնսենսուսի պայմաններում։ Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշեց զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |