Երևանում դուստրը կորոնավիրուսից մահացած հոր անկողինը թողել է շքամուտքում․ Շենքն ախտահանվել է![]() 18 հունիսի 2020 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Երևանյան շենքերից մեկում կորոնավիրուսից մահացածի դուստրը հոր անկողնային պարագաները թողել է շքամուտքում, ամբողջ գիշեր խանգարել հարևաններին՝ մեղադրելով նրանց անտարբերության մեջ: Այդ մասին ֆեյսբուքյան հրապարակում է արել օգտատեր Լուսինե Նահապետյանը։ Նա նշել է, որ 90 բնակարան ունեցող շենքի հարկերում պատուհաններ չկան, օդափոխության խնդիր կա, իսկ այդ կինը հոր անկողնային պարագաները պատերին հպելով իջեցրել է ներքև։ «Նաև հեռախոսով ահաբեկում էր, որ չի ստորագրելու, որ հայրը կորոնավիրուսից է մահացել, ու բերելու է դին տուն, որ ինքն իր ձեռքով հուղարկավորի»,- գրել է նա։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ տեղյակ են խնդրից, վարչական շրջանի ղեկավարը կազմակերպել է շենքի խորքային ախտահանում։ Գրառման հեղինակը նշել է նաև, որ շենքի բնակիչները Ոստիկանություն են դիմել։ Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հետ կապված ահազանգ ստացվել են, այս պահին նյութեր են նախապատրաստվում։ Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18,698-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 309 դեպք կա, այլ պատճառով՝ 101։ Առողջացածների ընդհանուր թիվը 7560 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |