Միրզոյան․ ԵԽ ղեկավարին նամակ եմ գրել 3 պատգամավորի ադրբեջանամետ հայտարարության մասին

Միրզոյան․ ԵԽ ղեկավարին նամակ եմ գրել 3 պատգամավորի ադրբեջանամետ հայտարարության մասին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորի ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։

Միրզոյանի խոսքով՝ նման հայտարարությունն անընդունելի է՝ հաշվի առնելով այս ժամանակահատվածը, երբ Ադրբեջանական Հանրապետության նախագահը և պաշտպանության նախարարը սպառնում են նոր պատերազմ սկսել:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության hանձնաժողովի եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բասեսկուն և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոյին համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ Արցախն անվանվել է օկուպացված տարածք, կոչ է արվել կարգավորել հակամարությունը Ադրբեջանի ամբողջականության շրջանակում:

«Նմանօրինակ հայտարարությունները ԵՄ պատգամավորների կողմից կարող են օգտագործվել Ադրբեջանի հակաժողովրդավարական և ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես ռազմական ուժի կիրառման և Արցախի բնակչության նկատմամբ ագրեսիայի սանձազերծման հավանություն: Մենք անհանգստացած ենք Հայաստանի մասին համազեկուցող Բաշեսկուի կեցվածքով, ով հայտնի է Ադրբեջանի ղեկավարության հետ իր մտերիմ կապերով և անցյալում հանդես է եկել Ռումինիայում բնակվող հայերի մասին հակասական դիտարկումներով»,-գրել է Միրզոյանը։

Ըստ նրա՝ հիմք կա ենթադրելու, որ Տրայան Բաշեսկուն անկարող է հրաժարվել իր՝ նախկինում ունեցած առնչություններից և բարեխիղճ ու ներառական մոտեցում ցուցաբերել ներկայիս պարտականություններին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---