ԱԱԾ․ Առինջը զրկվել է մոտ 4 մլրդ դրամից՝ «Մուլտի Գրուպին» հողերի օտարման հետևանքով26 հունիսի 2020 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Առինջ համայնքը, համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով, զրկվել է մոտ 4 մլրդ դրամից՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռնին» հողերի օտարման հետևանքով, հայտարարել է ԱԱԾ-ն։ Սարգսյանը ղեկավարում է Առինջը 2002 թ. հոկտեմբերից։ Համայնքի ղեկավարը պայմաններ է ստեղծել Առինջի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 87.7 հա մակերեսով բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա փոխադրելու համար։ Արդյունքում նվազեցվել է նշված հողերի կադաստրային արժեքը՝ ավելի քան 3,9 մլրդ դրամից դառնալով մոտ 25 մլն դրամ՝ հնարավորություն տալով «Մուլտի Գրուպ Կոնցեռնին» ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները ձեռք բերել զգալիորեն ցածր գնով: Այնուհետև անցկացվել է աճուրդ՝ ապահովելով աճուրդի երկրորդ մասնակցի ձևական ներկայությունը։ Ձևական աճուրդի ընթացքում անհամեմատ ցածր գնով՝ մոտ 29 մլն դրամով հողակտորներն օտարվել են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը: Այնուհետև, ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.22 հա մակերեսով հողատարածքը Առինջ համայնքի ղեկավարի որոշմամբ կրկին գյուղատնտեսական նշանակությունից փոխվել է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների կատեգորիայի և այդ հողատարածքի վրա «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» պատասխանատու անձանց կողմից կառուցվել է մոտ 1860 մակերեսով քարե շինություն և բեռնատարների կայանատեղի համար նախատեսված ասֆալտապատ տարածք։ Արդյունքում Առինջ համայնքը զրկվել է մոտ 3․9 մլրդ դրամի չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։ Դեպքի առթիվ ԱԱԾ-ում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով) հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |