«Արարատ-Արմենիայի» արկածները` Եվրոպայում. «Խաղի մեջ» ֆիլմի պրեմիերա30 հունիսի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - 2019-ի ամռանը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» անմոռանալի զգացողություններ պարգևեց հայ ֆուտբոլասերին՝ հաղթահարելով 3 փուլ եվրագավաթներում և հասնելով որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ թիմին կես քայլ չբավարարեց Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալու համար: Հայկական ֆուտբոլի համար այս աննախադեպ հաջողությունը, հաղթանակների էմոցիաներն ու հույզերը ընդմիշտ կմնան հայ երկրպագուների սրտում՝ շնորհիվ VNews Production-ի նկարահանած «Խաղի մեջ» վավերագրական ֆիլմի, որը միանգամայն այլ անկյունից է ներկայացնում թիմի եվրոպական արկածները: 1 ժամ 20 րոպե տևողությամբ ֆիլմի հիմքում ակումբի առօրյան է չափազանց լարված եվրագավաթային օրերին, երբ յուրաքանչյուր շաբաթ թիմը մտնում էր «Խաղի մեջ»՝ մրցակցելով եվրոպական տարբեր, մեծ ու փոքր ակումբների հետ՝ սկսած Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ից մինչև Ջիբրալթարյան «Լինքոլն» կիսապրոֆեսիոնալ ակումբը: Ակումբի ճանապարհը անցավ նաև հարևան Վրաստանով, որտեղ սկզբունքային դիմակայություն ծավալվեց չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ, իսկ վերջին ակորդը չափազանց դրամատիկ վերջաբանով՝ լյուքսեմբուրգյան «Դյուդելանժի» հետ խաղն էր: Այս ամբողջ ընթացքում VNEWS-ի թիմը Արարատ-Արմենիայի հետ էր, ընդ որում՝ շատ մոտ, ստեղծագործական խմբին հնարավորություն էր տրվել նույնիսկ մտնել թիմի հանդերձարան և նկարահանել ամեն ինչ ամենալարված պահերին: Բացի սկզբունքային 8 հանդիպումից ֆիլմում տեղ են գտել նաև թիմի ֆուտբոլիստների ու մարզիչների պատմությունները, նրանց անցած ճանապարհը և դերակատարությունը: Հերոսների շարքում են հայ ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը, որը խփեց «Արարատ-Արմենիայի» պատմության առաջին գնդակը Չեմպիոնների լիգայում, ռուս ֆուտբոլիստներ Դմիտրի Աբակումովը և Անտոն Կոբյալկոն, որոնք 3 տարբեր ակումբում միմյանց հետ խաղալուց ու ընկերություն անելուց հետո արդեն հասուն տարիքում իրենց կարիերայում նոր, աննախադեպ արկածների մեջ են հայտնվում հայկական թիմի կազմում: Ֆիլմում առանձին տեղ է զբաղեցնում ճանաչված հայ մարզիչ Վարդան Մինասյանն իր մարզչական թիմով, ներկայացվում է նրանց աշխատանքի նրբությունները և ծավալը, նրանց ապրումներն ու զգացողությունները: «Խաղի մեջը» VNews Production-ի երկրորդ սպորտային ֆիլմն է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասին ֆիլմից հետո: Ֆիլմի նկարահանմանն աջակցել է «Արարատ-Արմենիա» ակումբը, գլխավոր հովանավորը VBet ընկերությունն է: Ֆիլմի օնլայն պրեմիերան կկայանա հունիսի 30-ին, 21:00-ին Վիվառո նյուզի յութուբյան էջում: Ֆիլմը սուբտիտրերով հասանելի է լինելու նաև ռուսերեն և անգլերեն տարբերակներով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |