Արոնյան․ Վերադառնում եմ աշխատանքի և կյանքին

Արոնյան․ Վերադառնում եմ աշխատանքի և կյանքին

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերադառնում է աշխատանքի և կյանքին։

«Շատ ժամանակ է անցել, բայց հիմա ես վերադառնում եմ աշխատանքի և կյանքին: Ինչպես շատերդ, ես սովոր եմ հեռավար աշխատանքին: Դա իդեալական չէ, բայց կարելի է բավականին ժամանակ խնայել:

Այլ նորություններից... Վերջապես սկսեցի ուտելու պիտանի կերակուր պատրաստել։ Ինչպես միշտ շատ եմ երաժշտություն լսում։

Օրերս հիմնականում Երևանում եմ անցկացնում, երբեմն ընկերներիս հետ բնության գրկում եմ լինում»,- նշել է նա։

Արոնյանը նաև լուսանկարներ է հրապարակել։

Մարտին Արոնյանը կորցրել է կնոջը՝ Արիաննե Կաոիլին ավտովթարի էր ենթարկվել Երևանում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---