Նոր Զելանդիայի ԱՆ ղեկավարը հրաժարական է տվել՝ պանդեմիայի ժամանակ սխալների պատճառով 2 հուլիսի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դևիդ Քլարկը հայտարարել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից պանդեմիայի ընթացքում կառավարության գործողությունների և սեփական սխալների պատճառով։ Քլարկն ասել է՝ հասկացել է, որ, շարունակելով պաշտոնավարել, «շեղում է կառավարությանը Covid-19-ի և գլոբալ պանդեմիայի դեմ պայքարից»։ Վարչապետ Ջասինդա Արդերնը ընդունել է նրա հրաժարականը, գրում է Deustche Welle-ն։ Ապրիլին Քլարկը խոստովանել էր, որ լողափ է գնացել լոքդաունի ժամանակ, որից հետո հրաժարական էր ներկայացրել։ «Նորմալ պայմաններում ես կազատեի առողջապահության նախարարին։ Այն, ինչ նա արել է, սխալ էր և ոչ մի արդարացում չկա։ Սակայն հիմա առաջնայինը հավաքական պայքարն է կորոնավիրուսի դեմ»,-ասել էր այն ժամանակ Արդերնը։ Նա զրկել էր Քլարկին ֆինանսների նախարարի օգնականի դերից և կառավարությունում ավելի ցածր պաշտոնի տեղափոխել։ Հուլիսի 2-ի դրությամբ Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակի 1530 դեպք է գրանցվել, որից 1490-ն ապաքինվել է։ Մահվան ելքով 22 դեպք է գրանցվել, այժմ փաստացի բուժվում է 18 մարդ, որից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |