Կորոնավիրուսից մահացած կնոջ կորած դին գտել են․ Արտաշիրիմում կարվի 2 հուլիսի 2020 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքով մահացած տատիկի կորած դին գտնվել է, այն սխալմամբ հանձնվել էր այլ անձանց, որոնք և կնոջը հուղարկավորել էին՝ կարծելով իրենց տատիկն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ինչպես և ենթադրելի էր, անփութության հետևանքով տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ, և տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում և տատիկի դին կտեղափոխվի Գյումրի»,- գրել է Զոհրաբյանը։ Պատգամավորը նշել է, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորել էին գյումրեցի տատիկին կհանձնեն հարազատներին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 29-ի առավոտյան Սբ Գրիգոր Լուսավորիչում կորոնավիրուսից մահացած տատիկի դին չեն կարողանում գտնել: Առողջապահության նախարարությունն արձագանքել էր դեպքին՝ նշելով, որ հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է ոստիկանությունը: Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,658-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 459 դեպք կա, այլ պատճառով՝ 153։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,010 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |