Կորոնավիրուսից մահացածներից մեկը քրոնիկ հիվանդություն չի ունեցել

Կորոնավիրուսից մահացածներից մեկը քրոնիկ հիվանդություն չի ունեցել

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին կորոնավիրուսից մահացած 62-ամյա տղամարդն ուղեկցող քրոնիկ հիվանդություն չի ունեցել։

Կորոնավիրուսից մահացած մյուս պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին), տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 469 դեպք է գրանցվել։ Հուլիսի 2-ին արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 156 է:

Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 27,320 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 662-ով:

Առողջացածների ընդհանուր թիվը 15,484 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,211 է։Ընդհանուր առմամբ կատարվել է 118,102 թեստավորում։

 Ուշագրավ
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։
Սննդի ու խմիչքի մատչելիության տեսանկյունից ՀՀ-ն երկրորդն է ու զիջում է միայն Մադագասկարին
Համեմատության համար հուլիսի 28-ի տվյալներով արված թեստերի 22․6%-ն է եղել դրական։
Հրապարակվել է Տավուշում մարտերի ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի կոչը՝ ուղղված հրամանատարներին և զինվորներին։