Դավոսում կկայանա Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպու՞մը

PanARMENIAN.Net - Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակերում կկայանա Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ինքը` Էրդողանը, նախքան Դավոս մեկնելը: Նրա խոսքով, չկան ոչ մի խոչընդոտներ, որոնք կխանգարեին հանդիպմանը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:



Շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը համարվում է իշխանության եւ բիզնեսի ներկայացուցիչների հանդիպման ամենակարեւոր միջազգային հրապարակներից մեկը, ողջույնի խոսքով բացելու է ՌԴ վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինը: Դավոսը հունվարին կընդունի բիզնեսի գրեթե 1600 ներկայացուցիչ եւ նախագահի կամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող 41 ղեկավար:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---